«Բարսելոնա»-ի նախկին նախագահը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

բարսելոնա

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահը ձերբակալվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոզե Բարտոմեոն ձերբակալվել է: Բարտոմեոն մեղադրվում է ակումբի հաշվին հատուկ կազմակերպություն վարձակալելու մեջ, որը սոցիալական ցանցերում կեղծ էջերի միջոցով վիրավորել են անձանց, որոնք քննադատել են «Բարսելոնա»-ի ղեկավար կազմին:

Ձերբակալվել են նաև  ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և իրավաբան Ռոման Պոնտին:

--00—ՄՀ