«Գյումրիից մարդիկ բերման են ենթարկվում, գնում հանրահավաքի»․ քաղաքագետը լուսանկար է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

«Գյումրիից մարդկիկ բերման են ենթարկվում և գնում են դավաճան Նիկոլի հանրահավաքին (լուսանկարներն արվել են ժամը 15.05-ին)»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը և լուսանկարներ հրապարակել:

Ըստ նրա՝ ադմինիստրատիվ ռեսուրսի այս չափ օգտագործում ոչ մի իշխանության օրոք չի եղել։

«Այն ինչ տեղի է ունենում՝ Նիկոլի միտինգի մասսովկան ապահովելու ուղղությամբ խայտառակության և անամոթության վառ օրինակ է…

Ըստ Գյումրիում տարածվող լուրերի՝ մեծ քանակությամբ ոստիկաններ են տեղափոխվել Երևան Նիկոլի միտինգին մասնակցելու նպատակով…»,-գրել է նա։

--00—ԼՄ