Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:

Սարգսյանը նշանակվել է մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը: