Սերժ Սարգսյանի առանձնատան, «Գոլդեն Փելեսի» վերաբերյալ հարցերը՝ Նարեկ Բաբայանի մեկնաբանմամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը 24TV-ի տաղավարում խոսել է ներքաղաքական հարցերի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանի, Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի՝ պետությանը «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրաբերման մտադրության և այլ հարցերի շուրջ։

Բաբայանը նշել է, որ Արմեն Ավետիսյանի որդին դիմում է ներկայացրել և առաջիկայում տեղի է ունենալու «Գոլդեն փելեսն» ընդունելու գործընթացը։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի բնակարանի խնդրին, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը նշել է․

«Պետական գույքի կոմիտեի տիրապետության տակ համապատասխան գույք չի եղել»։

Հենց այդ պատճառով էլ կառույցը չի զբաղվել Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցով։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։