Առանց ծնողական խնամքի մնացած 3 ամսական երեխան Նովոսիբիրսկից տեղափոխվեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Դեկտեմբերի 11–ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքից Հայաստան են տեղափոխել անխնամ մնացած հայազգի երեխային։

Երեք ամսական Անիի մայրը ծննդատանը նրանից հրաժարվելու դիմում էր գրել, նրա նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվել և որդեգրման համաձայնություն տալուց հետո թողել երեխային ծննդատան ու հեռացել։

Երեխան ՀՀ քաղաքացի է։