Եթե Օնիկ Գասպարյանը լուծի Փաշինյանի խնդիրը, վաղը մի ուրիշ գեներալ կանի նույնը հաջորդի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը ճաքեր է տվել, բայց այդ քաղաքական խնդիր լուծողը Զինված ուժերը, գեներալները չեն։ Եթե այսօր Օնիկ Գասպարյանը լուծի ստեղծված քաղաքական խնդիրը, վաղը կհայտնվի մի ուրիշ գեներալ, որը կլուծի հաջորդ իշխանության խնդիրը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։  

Նորիկյանը նկատել է, որ մեր գեներալներին մոլորեցրել են։ Միաժամանակ, ըստ նրա, անցել են ժամանակները, երբ բանակը դուրս էր գալիս ժողովրդի դեմ։  

«Մարտի մեկից հետո որևէ մեկի մտքով չի անցնի բանակը դուրս բերել ժողովրդի դեմ ու կրակել։ Բախումների վտանգ կա, և հորդորում եմ Փաշինյանին էմոցիաններով որոշումներ չկայացնել»,-ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ