Փաշինյանը սադրեց ԳՇ պետին, բանակը կորցնելու բան չունի․ Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Բանակը չփոխվող կառավարման համակարգ է, Գլխավոր շտաբում կամ Զինված ուժերում, առհասարակ, փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության, իսկ քաղաքական իշխանությունները փոփոխական են, այսինքն՝ այսօր կարող են լինել, վաղը չլինել։ Այս իշխանության ներկայացուցիչները, որոնք այսօր պաշտոն են զբաղեցնում, քաղաքական փոփոխության դեպքում կարող են չլինել այդ պաշտոններում, բանակում այդպես չէ։ Բանակը զիջելու ոչինչ չունի, ինքն իր տեսակետն արտահայտել է, և քաղաքական իշխանությունը պետք է որոշում կայացնի: Այս մասին 24TV-ի եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

«Այս իշխանությունների գործունեությունը մեղքը նախորդների վրա բարդելն է։ Եթե նախորդները մեղք են գործել, տարեք, դատեք, գնդակահարեք մեզ բոլորիս, առանց դատի գնդակահարեք, ինչ կուզեք, արեք, բայց երկիրը առաջ տարեք, մի՛ զբաղվեք անցյալով, անցյալը կապում է ձեզ և չի թողնում ձեզ առաջ գնալ, ղեկավարը երկիրը պետք է առաջ տանի և ոչ թե իր գործունեության 80 տոկոսը նվիրի անցյալին»,-ասել է Հակոբյանը:

ԶՈՒ ԳՇ նախկին պետն անդրադարձել է նաև պատերազմի ընթացքում կատարված թերացումներին, ներքաղաքական զարգացումներին, և թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ