Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղի մոտ ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: