Փաշինյանը տեղյա՞կ է, որ «մասովկան» ապահովվել է մեծ ճիգերի գնով․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նկար

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդյոք Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ չի կամ չէր հանձնարարե՞լ, վարչական ռեսուրսների ողջ հնարավորություններն օգտագործելով, 15-20 հազար մարդու ներկայությունը Հանրապետության հրապարակում ապահովելու համար։

Արդյոք Փաշինյանը տեղյա՞կ է, որ «մասովկան» ապահովվել է մեծ ճիգերի գնով՝ նույնիսկ տարբեր պաշտոնյաների ծառայողական մեքենաները որպես հավաքի վայր մարդկանց տեղափոխելու միջոց օգտագործելով։

Արդյոք Փաշինյանը չգիտի՞ կամ չի հիշո՞ւմ, թե քաղաքական ինչպիսի իրավիճակում է իշխանությունը ստիպված դիմում նման քայլերի։ Կարծում եմ՝ գիտի։

Գիտի, բայց գնում է նման քայլերի, որովհետև այլ ճանապարհ այլևս չի մնացել։ Քաղական պարտիան ավարտվել է, բայց Փաշինյանը հեռանալու նշաններ ցույց չի տալիս՝ դրանով խաղը տեղափոխում ոչ քաղաքական հարթություն։

Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարող է միայն կարճաժամկետ բնույթ կրել։ Փաշինյանը կա՛մ արագ կվերադառնա քաղաքական դաշտ՝ համապատասխան եզրահանգմամբ, կա՛մ երկիրը վերջնականապես կկորցնենք»։

--00—ԼՄ