ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 227, մահացել՝ 5 մարդ․ հաստատվել է 240 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

կորոնավիրուս

Մարտի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 456 դեպք, որոնցից 163 738-ն` առողջացած, 3200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4700 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 736 590 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 818 է:

--00—ՄՀ