2018-ին առանց վարչական լծակի հրապարակ լցնողը երեկ բոլորին բերման էր ենթարկել հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

քաղաքական

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018-ին առանց վարչական որևէ լծակի հրապարակը լեփ լեցուն (70-75 հազար մարդ) լցնողը երեկ ողջ վարչական լծակներն օգտագործելով, մարզային դպրոցներից դասատուներ ու գրադարանավարուհիներ «քերելով», հոհեբուժարաններում գրանցված պացիենտներ բերման ենթարկելով, օլիգարխների աշխատողներ հրապարակ բերելով մաքսիմում 20-25 հազար մարդ էր երեկ բերել հրապարակ:

Դրա փոխարեն կռուպնի պլաններով ու դանիելներով ստացել էր այն խաբկանքը, որը տեսել եք բոլորդ:

Էս ա կապիտուլյանտի ողջ կարեցածը սուտ, կեղծիք, դավաճանություն և դրա մեջ բռնի ներգրավված պետծառայողներ:

Հ.Գ. Նկարը՝ կապիտուլյանտի գրպանային և սոռոսի «քաղհասարակության» անդամի կազմակերպության էջից»:

Համացանցում տարածվել են նաև հանրահավաքից այլ լուսանկարներ, որոնցում հանրահավաքը ներկայացված է թռչնի թռիչքի բարձրությունից։