Նոր մանրամասներ՝ Տեր Կյուրեղի մահվամբ վթարի գործով․ վարորդը ևս քահանա է եղել․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1

Տեր Կյուրեղ քահանայի մահվան՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նոր հանգամանքներ են ի հայտ եկել մարտի 1-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։

նկար

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ մոտ 100 մետր ձորը գլորված «Opel Zafira»-ն վարել է Երևանի բնակիչ, 62-ամյա Յակոբիկ Մ․-ն, որը «Սուրբ Կաթողիկե» եկեղեցու քահանա է։ Վթարի հետևանքով էլ ուղևորներից՝ Երևանի բանկիչ 74-ամյա Լուրա Օ․-ն մարմնական վնասվածքներով վարորդի հետ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը՝ Երևանի բնակիչ 74-ամյա Գ․ Տալյանը տեղում մահացել է։ 

նկար
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մարտի 1-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում «Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Դեպքի վայրից հայտնում է վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ 

նկար
նկար
նկար

--00—ԼՄ