Վարչության պետի տեղակալի հաստիքը կրճատելով՝ փորձում են ազատել պաշտոնյային. ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

խաժակ

Այսօր Երևանի ավագանու խմբակցություններին է դիմել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը, ում փորձում են աշխատանքից ազատել՝ հաստիքը կրճատելու ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Սա առաջին դեպքը չէ, երբ համայնքային ծառայողին, ով պաշտպանված է օրենքով, փորձում են հեռացնել աշխատանքից և դրա համար հիմավոր պատճառներ չգտնելով՝ կատարում անտրամաբանական կառուցվածքային փոփոխություններ։

Այս մոտեցումը շատ արատավոր է, քանի որ ստացվում է, որ համայնքային ծառայության ինստիտուտը դե ֆակտո պաշտպանված չէ։ Սա երկրորդ դեպքն է, երբ վարչության պետի տեղակալի հաստիքը կրճատվում է միմիայն այն պատճառով, որ աշխատակցին օրինական ազատման հիմքեր չեն գտնվում և նախաձեռնվում է հաստիքացուցակի փոփոխություն։

Ցավոք սրտի, «Իմ Քայլը» խմբակցությունը այլ գործառույթ, քան քաղաքապետի նախաձեռնությունը դակելը, իրեն չի վերապահել, ուստի մնում է սպասել այն օրվան, երբ նոր և ողջամիտ քաղաքային իշխանությունը կվերականգնի նախկինի քանդածը»,- գրել է նա:

--00—ԼՄ