Ամեն ինչ նորմալ է, խուճապի մատնվելու կարիք չկա․ Դավիթ Բաբայանը՝ պաշտոնանկությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Համացանցում ֆեյսբուքյան օգտատերերը վերջին ժամերին քննարկում են Արցախում կադրային փոփոխությունների լուրը: Ըստ որոշ աղբյուրների՝ աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Մինչեւ անգամ հրապարակվում է։ Լուրեր են շրջանառվում նաև, որ նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։

Այս մասով hraparak.am գրել է․ «Խոսակցություն կա, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Այսինքն՝ նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին»։

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնից ազատվելու մասին տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, ասել է. «Ես նման տեղեկություն չունեմ: Եթե նման տեղեկություն լինի, ապա պաշտոնապես կհայտարարվի։ Ակնհայտ է, որ իշխանափոխությունը հասավ Արցախ։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այս օրերին Մոսկվայում է։

ՀՀ իշխանությունները, չի բացառվում, որ նրան են տեսնում Բակո Սահակյանի իրավահաջորդ։ Ինքը՝ Արայիկ Հարությունյանը, իրեն «ճիշտ է պահել» նոր իշխանությունների հանդեպ»:

Արցախում կադրային փոփոխություններին ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Նման տեղեկությունը մենք ենք, չէ՞, տալիս, եթե չենք տալիս, ուրեմն չկան։ Եթե նման բան լինի, մենք կտարածենք պաշտոնապես», - ասել է Բաբայանը, ապա հավելել, որ ամեն ինչ նորմալ է, խուճապի մատնվելու և անհանգստանալու անհրաժեշտություն չկա:

Ֆեյսբուքյան իր էջում Արցախում կադրային փոփոխություններին է անդրադարձել նաև Վիտալի Պետրոսյանը։ Գրառումը՝ ստորև․

«Արցախի իշխանությունները ընտրելու է արցախցին և առանց Արցախը Հայաստանի անբաժանելի մաս ճանաչելու, Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն խառնվելու Արցախի Հանրապետության ներքին գործերին: Վերջին զարգացումները, Նիկոլի հակաարցախյան հիստերիկան, նաև այն «ասեկոսությունները», որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հողեր հանձնել, ամրապնդվում են շուտուփույթ, ափալ-թափալ ձեռնարկված գործողություններով ու պահվածքով, հիմա էլ փորձում են Լևոն Մնացականյանին «շարքից հանել»:

Պատճառը, հավանաբար այն է, որ ձեր դրածոները անգամ առանց աչք թարթելու պատրաստ կլինեն հողեր հանձնել թշնամուն: Արցախցին չի հանդուրժելու ձեր լկտի քաղաքական պահվածքը Արցախի վերաբերյալ և Արցախում: Մի քանի անգամ հիշեցրել եմ, հիմա էլ եմ հիշեցնում, Արցախից է սկսվել ԽՍՀՄ փլուզումը, մտածեք: 

Իշխանությունները պատրաստվում են հողեր հանձնել, ամրապնդվում են շուտուփույթ, ափալ-թափալ ձեռնարկված գործողություններով ու պահվածքով, հիմա էլ փորձում են Լևոն Մնացականյանին «շարքից հանել»:

Պատճառը, հավանաբար այն է, որ ձեր դրածոները անգամ առանց աչք թարթելու պատրաստ կլինեն հողեր հանձնել թշնամուն: Արցախցին չի հանդուրժելու ձեր լկտի քաղաքական պահվածքը Արցախի վերաբերյալ և Արցախում: Մի քանի անգամ հիշեցրել եմ, հիմա էլ եմ հիշեցնում, Արցախից է սկսվել ԽՍՀՄ փլուզումը, մտածեք», - գրել է Վիտալի Պետրոսյանը: