Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1.jpg

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի օրենսդիր իշխանության ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին Մատվիենկոն տեղեկացրել է ՌԻԱ-Նովոստիին: 

«Մեր վերջին զրույցի ընթացքում իմ հայ գործընկերը՝ Արարատ Միրզոյանը, միայն խնդրել է, որ ես աջակցեմ երկու հայ կանանց վերադարձին, որ այժմ համարվում են ռազմագերիներ, չնայած տեղի ունեցող իրադարձությունների հետ որևէ կապ չեն ունեցել: Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ: Ես նրան դիմել եմ, որ քննարկենք այս կանանց՝ տուն վերադառնալու հնարավորությունը, որովհետև երբ խոսքը կանանց մասին է, դա առավել զգայուն թեմա է. քանի որ նրանք կանայք են, որ երեխաներ ունեն... սա տագնապալի է: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի իմ խնդրանքին»,- ասել է նա: 

--00--ԱԹ