Նախատեսվում է 90 տարեկան և բարձր տարիքի թոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

թոշակ

Կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ ենք նախաձեռնել: Ֆեյսբուքի էջում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝

նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։

Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկվի կենսաթոշակի ստաժ։

Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից»,- գրել է նախարարը: 

 
  --00—ՄՀ