«Սա Նիկոլի վերջին հանրահավաքն էր՝ կարապի երգը, նա կորցրեց փողոցը»․ կրկին հանրահավաք կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

իշխան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքին։

Գրառումը՝ ստորև․

«Դավաճանի հանրահավաքից առաջ արդեն ակնհայտ էր, որ այն, ըստ էության, բովանդակություն չի ունենալու, և Նիկոլն ասելիք չունի պարզապես: Նա իր առջև ուներ դրված ընդամենը մի խնդիր՝ ամեն գնով ստանալ պատկեր, մարդկանց քանակ ցույց տալու համար, թե ունի ժողովրդական աջակցություն:

Բայց հերթական անգամ ձախողվեց, որովհետև 10 մարզպետարանը, մոտ այդքան նախարարությունները, գրպանային օլիգարխները (սրանք հատուկ ջանք են գործադրում դավաճանին աջակցելու համար և առանձին թեմա են), ՊԵԿ-ից մինչև Պետական վերահսկողական ծառայություն, դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, կարճ ասած՝ պետական ամբողջ ռեսուրսը գործի դնելով, կարողացավ ապահովել այնքան մարդ, որքան Հայրենիքի փրկության շարժումը հավաքում է իր ընթացիկ հանրահավաքների ժամանակ:

Եվ չնայած բոլոր ճիգերին ու ջանքերին՝ կեղծ քարոզչությանը, ֆոտոշոփերին, անգամ՝ ժողովրդի վանկարկումների ու կոչերի՝ բարձրախոսների միջոցով արհեստական ապահովմանը, Նիկոլը ստացավ ընդամենը ժողովրդական աջակցության իմիտացիա և ոչ ավելի։ Նույնիսկ կոկորդիլոսի արդյունքները նրան չփրկեցին։

Ուստի սա Նիկոլի վերջին հանրահավաքն էր՝ կարապի երգը, Նիկոլը վերջնականապես կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանության։ Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ. դավաճանն աջակցություն չունի: ՀՀ-ում քաղաքական օրակարգն այլևս թելադրվում է Բաղրամյան պողոտայից, բայց ոչ թե պողոտայի հարակից խորհրդարանից, այլ պայքարի հրապարակից։

Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը՝ 16։00-ին, սպասում ենք բոլորիդ Բաղրամյան պողոտայում կայանալիք հանրահավաքին»։

--00—ԼՄ