ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում է Արցախ նախագահի աշխատակազմը:
Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Արմեն Սերգեյի Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար։
--00—ՄՀ