Տիգրան Ավինյան, Ռուբեն Ռուբինյան․ ո՞վ կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել էր ԱԺ նախագահ առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին։ Սակայն առավել բարդ է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների հարցը։ Ասվում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հովհաննես Իգիթյանը, պաշտպանության և անվտանգության հարցերինը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։

Խմբակցության ղեկավարի հարցը դեռևս չի որոշվել, սա կարևոր է, քանի որ 88 մարդու աշխատանքը կոորդինացնելը հենց նրա գործն է։ Մեր տեղեկություններով, 2 անուն է շրջանառվում՝ Տիգրան Ավինյան և Ռուբեն Ռուբինյան, չի բացառվում նաև Արայիկ Հարությունյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: