Պետք չէ աժիոտաժ բարձրացնել, բորբոքել կրքերը․ Արցախի մամուլի խոսնակը հերքում է լուրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մասին լուրերին, ասել է․

«Պետք է աժիոտաժ չբարձրացնել, չբորբոքել կրքերը և հետևել պաշտոնական լրահոսին։ Չգիտեմ՝ որտեղից են գալիս այդ տեղեկությունները։ Մենք երբևէ հանրությունից չենք թաքցրել տեղեկություններ, որոնք կայացվել են։ Ցանկացած որոշում, որ ընդունում է Արցախի Հանրապետության նախագահը, հրապարակվում է»։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ևս Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր պաշտոնից ազատվելու մասին լուրին: 

«Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ», - ասել է լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանն ասել է. «Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»: