ԱՆ ներկայացուցիչները՝ նախարար Բադասյանի գլխավորությամբ, կմեկնեն Ճապոնիա

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

բադասյան

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը, Արտակ Ապիտոնյանը և Արփինե Սարգսյանը մարտի 5-ին կմեկնեն Ճապոնիա՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք E-gov.am-ից։

«ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին 2021 թվականի մարտի 5-ից 11-ը, իսկ կոնգրեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանին 2021 թվականի մարտի 5-ից 13-ը գործուղել Ճապոնիա (Կիոտո)»,- ասված վարչապետի որոշման մեջ։

--00--ԱԹ