Կառուցապատողները հատուկ մոտեցում պետք է ցուցաբերեն հարակից կանաչ գոտիների պահպանմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

․

Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ: Բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններում: Այսուհետ շինհրապարակներում կառուցապատողները հատուկ մոտեցում պետք է ցուցաբերեն հարակից կանաչ գոտիների պահպանմանը:

Մեկ այլ որոշմամբ շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին նոր ձևավորում է առաջարկում: Այս նորմի պահպանումը ևս այսուհետ պարտադիր պահանջ է: Տպագրության համար համապատասխան ֆայլերը կառուցապատողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի «Քաղաքաշինություն» բաժնից:

Մանրամասները՝ https://bit.ly/381ZFGQ 

--00--ԱՀ