Էրդողանը հանձնարարել է սերիալ նկարել «Ղարաբաղում տարած հաղթանակի» մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է սերիալ նկարահանել «Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակի մասին»: Ինչպես հայտնում է Բաղրամյան 26-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ հասարակության հետ կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը:

Ավելի վաղ Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտարարել էր.

«Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելենք Ղարաբաղ»:

--00--ԱԹ