Վաչագան Ղազարյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պոպոյանի դեկտեմբերի 13–ին որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 27-ին, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 27-ին: Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։