Ծանոթ եմ մեղադրանքին, հասկանալի է, որ չեմ ընդունում․ Արմեն Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննարկման հարցը։ Քննությունն ընթանում է դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ։

Արմեն Գևորգյանը դատարան ներկայանալիս լրագրողների հետ զրույցում ասել է, որ ոչինչ չի ասելու մինչև դատական նիստն ավարտվը։ 

Հարցին՝ պատահակա՞ն էր, որ հեղափոխությունից հետո մեղադրանք առաջադրվեց նրան, Արմեն Գևորգյանը պատասխանել է․ 

«Եկեք ենթադրություններ չանենք, հանգիստ ապրենք մեր կյանքով։

Ծանոթ եմ մեղադրանքին, հասկանալի է որ չեմ ընդունում, մնացած բոլոր պարզաբանումներն իմ փաստաբանները կներկայացնեն», - ասել է Արմեն Գևորգյանը։