Հադրութում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում կվերսկսվեն աճյունների որոնողական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

նկար

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր 3 ջոկատով իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում, գրում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:

--00—ԼՄ