Սերժ Սարգսյանի եղբորորդին չի հայտնաբերվել Անդրանիկ Սողոյանի (Զապ) մատնությամբ․ հերքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթում տպագրված տեղեկատվության վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․

««Ժամանակ» օրաթերթը տեղեկատվություն է տարածել, թե Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել ու կալանավորվել է ոչ թե ՀՀ ոստիկանության և այլ երկրների իրավապահ կառույցների համագործակցության շնորհիվ, այլ Չեխիայի իրավապահներից Հայաստանում թաքնվող քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի (Զապ) մատնության արդյունքում: Հայտնում ենք, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում` բոլոր ստորաբաժանումների համակարգված փոխգործակցությամբ և օտարերկրյա գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, որը կանոնակարգված է նախորդ տարիներին կնքված ու լիարժեք գործող միջազգային իրավական փաստաթղթերով: Կոչ ենք անում «իրազեկի» վարկանիշ հայթայթելու նպատակով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը` վտանգելով նաև մեր երկրի և իրավապահ կառույցների միջազգային հեղինակությունը»: