ՀՀ-ն բարելավվել է փողերի լվացման գործերի հետաքննությունները 2018-ի հեղափոխությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է 2 մասից կազմված Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության ամենամյա զեկույցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, առաջին մասը վերաբերում է «Թմրանյութերի և քիմիական վերահսկողությանը», երկրորդը՝ «Փողերի լվացմանը»։

Զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն հիմնականում ապօրինի թմրանյութերի տարանցիկ երկիր է, որտեղ հետզհետե ուժեղացվում է փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությունը։

«Հայաստանն ավելացրել է և բարելավվել փողերի լվացման վերաբերյալ գործերի հետաքննությունները 2018թ․ հեղափոխությունից հետո։ Չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հակակոռուպցիոն ծրագրերը՝ թմրանյութերի մաքսանենգությունը, ստվերային տնտեսությունը, զգալի դրամական փոխանցումների հոսքն արտասահմանից, անշարժ գույքի սեկտորում ակտիվների թաքցնելը շարունակում է մնալ տարածված և խոցելի խնդիր։

Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը ստացել է փողերի լվացման տարրեր պարունակող 200 քրեական գործ, որոնք ներառում են 2018թ․ կեսից մինչև 2019թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածը, այդ թիվն աճել է մինչև 700-ի 2020թ․ հունվարից մինչև հոկտեմբեր ընկած հատվածում։ Այդ գործերի զգալի մասում ներառված են նախկին վարչակարգի ներկայացուցիչները։ Հայաստանը պետք է նախատեսի քրեական պատիժ իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են փողերի լվացման գործում կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ, հասնի նրան, որ բոլոր հաշվետու սեկտորները ապահովեն ֆինանսական հետախուզության պարտադիր զեկույցներ, քրեականացնի փաստերի խեղաթյուրումը»,- ասված է զեկույցում:

--00—ՄՀ