Բաքվում կայանալիք ՍԾՏՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի նաև Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու Բաքվում, Հայաստանից ևս ներկայացուցիչ կլինի։ Այս մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը», - ասել է Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը կայանալու է դեկտեմբերի 14-ին: