Քաղաքական հրահանգը տրված է. Օնիկ Գասպարյանին կձերբակալեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Օնիկ Գասպարյան

Արդեն քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի դեռևս գործող պետ Օնիկ Գասպարյանի դեմ: Այս մասին հայտնում են ArmLur.am-ի աղբյուրները: Իշխանության ներկայացուցիչները նպատակ ունեն ձերբակալել նրան, և քրեական գործը հենց այդ նպատակն ունի:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի անդամների հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո Փաշինյանը այդ հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ, միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ Գասպարյանին աշխատանքից ազատման համար: Երեկվա դրությամբ Արմեն Սարգսյանը չի ստորագրել միջնորդությունը, ոչ էլ դիմել է Սահմանադրական դատարան: Եվ այս պահի դրությամբ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ շտաբի պետ:

--00--ԱԹ