Արցախի ՏԿԵՆ հորդորում է էլեկտրաէներգիայի և բնական գազի վճարումները կատարել ժամանակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

գազ

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է բնակիչ բաժանորդներին` օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց առաջացած պարտքերը ժամանակին մարել՝ անջատումներից խուսափելու և փոխհատուցման միջոցառումից օգտվելու նպատակով, հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ի շրջանառություն կոմունալ ծառայությունների անվճար լինելու լուրերի` բնակիչ բաժանորդների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի համար ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված են ողջամիտ սահմանաչափեր:

Ինչպես նաև առաջիկայում նախատեսվող 68 000 ՀՀ դրամի չափով բնակչության տրամադրվելիք սոցիալական աջակցության գումարը նույնպես հնարավորություն կտա մարել առաջացած կոմունալ ծառայությունների պարտքը:

--00—ԼՄ