ՌԴ-ն տրամադրված է կառուցողական երկխոսության ՀՀ-ի նոր ԱԺ-ի և կառավորության հետ․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 13-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության ՀՀ նոր խորհրդարանի և կառավարության հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր երկրների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և առաջիկայում ձևավորվելիք կառավարության հետ», - ասել է Զախարովան: