Գործադիրի նոր հատկացում՝ 50 մլն դրամի չափով․ ո՞վ է վերաբաշխված գումարի շահառուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Կառավարությանն առաջարկվում է վերաբաշխում կատարել պետբյուջեում և 50 մլն դրամ հատկացնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ-ում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:

Գործադիրի նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ այս նախագծով 112 ուսանողներ, որոնք ունեն երկու և ավելի երեխա, կփոխահատուցվեն, և շուրջ 650 ուսանող, որոնք մասնակցել են ապրլյան քառօրյա պատերզմին կամ պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն են իրակացրել, զեղչ կստանա:

«Բուհերը 50 տոկոս զեղչ տրամադրում են բոլոր նրանց, որ մասնակցել են ապրիլյան  մարտական գործողություններին, և 30 տոկոս տրամադրում են մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին, հիմա 20 տոկոս էլ ավելացնում ենք, որ նրանցն էլ 50 տոկոս դառնա», - ասել է ԿԳՆ նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ խնայողություններ ունեն, և կարող են գումարն ավելացնել մոտ 30 մլն դրամով:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ԿԲ-ի հետ բանակցում են  ուսանողական վարկերի տոկոսադրույքները նվազեցնելու համար: