Նախագահը ԳՇ պետի հետ հանդիպման ժամանակ առաջնահերթ է համարել ՀՀ-ում կայունության պահպանումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

օնիկ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:

Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:

Նշենք, որ ժամեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ են հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» անդամները՝ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը ՍԴ ուղարկելու հետ կապված։ Նախագահ Սարգսյանը լսել է քաղաքական ուժերի դիտարկումները և ասել, որ առաջիկա ժամերին իր որոշումը կհայտնի հանրությանը։

--00—ԼՄ