Նոր ներկայացում է պատրաստվում․ Սարգսյանը՝ ԳՇ հայտարարությունն ուղղորդելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

Ամենայն հավանականությամբ՝ նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք։ Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարությունն իր ուղղորդմամբ անելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, թե՞՝ ոչ, Սարգսյանն ասաց․ «Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոս և այն մասին, որ «Իսկանդերն»  80-ականների զենք է։ Մնացած հարցերին, երբ ներկայացումը դիտենք կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում կպատասխանենք»։

 --00—ՄՀ