Անհնազանդության ակցիա Դիլիջանում.փակում են կենտրոնական ճանապարհը՝ ի համերաշխություն բանակի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

Դիլիջան

Դիլիջանում այս պահին քաղաքացիները փակել են կենտրոնական հատվածի ճանապարհը, որը հայտնի է որպես «Լճափ» -ի համերաշխություն բանակի։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Դիլիջանի բնակիչները նշեցին, որ սահմանամերձ այս բնակավայրում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանվել, ապահովվել է միայն բանակի շնորհիվ։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք քաղաքական նպատակներ չեն հետապնդում, կանգնում են բանակի կողքին՝ արձագանքելով բարեգործ Արտակ Թովմասյանի կոչին։ Դիլիջանցիները նշում են, որ համաձայն չեն այս ազգադավ իշխանությունների հետ, որի ապաշնորհ դիվանագիտության և քաղաքականության հետևանքով հրահրվեց այս պատերազմը, ունենք 7000 զոհեր և վիրավորներ, որոնց ձեռքերի վրա ժամանակին եկել էին և նրանց արյան գնով այսօր էլ պահում են իշխանությունը»,- ասաց բնակիչը։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս