Որևէ կերպ չեմ խրախուսել Արոնյանի որոշումը․ կվերադառնա, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

Սերժ Սարգսյան

Ես որևէ կերպ չեմ խրախուսել Լևոն Արոնյանի  որոշումը, նույնիսկ առաջարկել եմ՝ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի:   Այս մասին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Նա ասել է, որ խնդիրն օժանդակության մեջ չէ: Մնացածն իր հայտարարության մեջ կա։ Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում», - նշեց Սարգսյանը:

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս