Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել․ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել․ Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

Գեղամ Մանուկյան

Վազգեն Մանուկյանի նկատմամբ փետրվարի 20-ին անկախ Հայաստանի Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել, այսօր ծանուցագիր է եկել։ Այս մասին Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Ըստ Մանուկյանի՝ Վազգեն Մանուկյանը մեղադրվում է 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում:   

«Այդ հոդվածը կա Իշխան Սաղաթելյանի վրա, կարծեմ իմ վրա էլ կա: Անկախ Հայաստանի ՔԿ-ն 2021-ի փետրվարի 20-ին մեղադրանք է ներկայացրել 1988 թվականի փետրվարի 20-ին արցախյան շարժման առաջին հանրահավաքի կազմակերպիչ, Ղարաբաղ կոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ: Ոչինչ Վազգեն Մանուկյանն ու ուրիշները սովոր են, վարժ են, կարող են 10 հատ ծանուցագիր ուղարկել»,-ասել է նա։

 --00—ՄՀ