Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

արամ

Մեր ազգին ու հայրենիքին դիմագրաված  տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին եւ ոչ թե անձերին: Այս մասին գրված է Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Մեր ազգին ու հայրենիքին դիմագրաւած տագնապներուն դիմաց Մեր պատգամն է՝

Կառչիլ սկզբունքներո՛ւն, ո՛չ անձերուն,

ճշմարտութեա՛ն՝ ո՛չ կեղծին,

միջուկի՛ն՝ ո՛չ կեղեւին,

խորքի՛ն՝ ո՛չ պղպջակին,

ցորենի՛ն՝ ո՛չ որոմին,

ցնայունի՛ն՝ ո՛չ գնայունին,

այլ խօսքով՝ արժէքի՛ն, ժողովուրդի՛ն ու հայրենիքի՛ն։

Ասո՛նք են վաւերականը ու մնայունը։

(«Կեանքը Արժէքներով Իմաստաւորել», Անթիլիաս, 2009)»:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս