Արմավիրի մարզպետը և «Թումո»-ի ղեկավարը քննարկել են մարզում կենտրոն հիմնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

․

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հանդիպում է ունեցել գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ:

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Արմավիրի մարզում կենտրոնի կրթական ծրագրերի ներդրմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել մարզում «Թումո» կենտրոն և «Թումո-տուփ» հիմնելու ծրագրին և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին:

Երկուստեք ընդգծվել է մարզի պատանիների շրջանում Թումոյի կրթական ծրագրերի հասանելիության կարևորությունն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացման պատրաստակամությունը:

Այցի շրջանակում մարզպետը եղել է նաև PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակում (PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որն ստեղծել են հայ ծրագրավորողները):

--00--ԱՀ