Ալավերդում փրկարարները դիտահորից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

աին

Մարտի 3-ին՝ ժամը 15:59-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենան միակողմանի ընկել է դիտահորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները դիտահորից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան։

--00—ԼՄ