Թող «վեշերը» հավաքեն, գնան այն պաշտոնյաները, որոնք հանձնարարականը չեն կատարում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ակնակլում է, որ իր հանձնարարկանները կկատարվեն, այլապես թերացող պաշտոնյաները կարող են հրաժեշտ տալ աթոռին։ Այդ մասին նա ասաց այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Այս երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի և հիմնադրամիզի տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ բանը գալիս հասնում է հարցեր լուծելուն, պարզվում է՝ պետք է նորից քննարկենք: Ոչ մի բան նորից չպետք է քննարկենք: Ի՞նչ է ԾԻԳ-ը. պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա է: Առհասարակ, բյուջետային հայտերը քննարկելիս բոլոր ոլորտներին անդրադարձել ենք: Այն պաշտոնյաները, որ պարզվի`  չեն կատարել հանձնարարականը, էսօրվանից թող «վեշերը» հավաքեն ու գնան իրենց գործին»,- ասաց Փաշինյանը։

Նա  նշեց, որ ամեն անգամ ասում են, թե նախարարություններում աշխատողները կարողություններ չունեն, ուրեմն, այդ նախարարությունները պետք է լուծարվեն: