Նախօրեին Այգեստանի զինավարժարանում ռուս խաղաղապահները ոչնչացրել են 128 ականներ, արկեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ական

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքը: 

Ըստ գերատեսչության՝ օրվա ընթացքում ռուս զինծառայողներն Այգեստանի հատուկ զինավարժարանում ոչնչացրել են 128 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման մեթոդով՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները:  

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ ամեն օր պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին ներգրավվում է ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող:

--00—ԼՄ