«Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան․ 168․am

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հասարակական

Երկու օր շարունակ Ազգային ժողովում (ԱԺ) Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իմքայլական պատգամավորների կողմից իրականացված «հավատաքննությունից» հետո, այսօր Խորհրդարանում կրկին ակտուալ է ԲԴԽ նախագահի թեման, այս անգամ՝ արդեն առանց նրա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ է ընտրում, բայց հարմար առիթն օգտագործելով՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, անցնելով կոռեկտության բոլոր սահմանները, դրսևորելով օրենսդրության իմացության զրո մակարդակ՝ փորձում էին, մեղմ ասած, շատ վատ վիճակի մեջ դնել ԲԴԽ նախագահին:

Նկատենք, որ նույն վերաբերմունքին է արժանանում ցանկացած պաշտոնյա, ով փորձում է չենթարկվել իշխող ուժի թելադրանքին ու քիչ թե շատ անկախ գործունեություն ծավալել:

168.amը կապ հաստատեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հընթացս ցանկանալով պարզել նաև, թե ինչո՞ւ նա այսօր Խորհրդարանում չէ, և արդյո՞ք կաշկանդվածություն ունի երեկվանից հետո:

--0--ԿԿ