Քոչարյանը չի նախատեսում ստեղծել սեփական քաղաքական կուսակցություն, բայց չի էլ բացառում դա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

քոչարյան

ՀՀ նախկին նախագահը չի նախատեսում ստեղծել սեփական կուսակցություն: Այս մասին ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է «Sputnik- Արմենիան»։

Նա հայտարարել է, որ չի ընկալվում որպես կուսակցության առաջնորդ, ուստի հավանաբար քաղաքական կուսակցություն չի ստեղծի։

«Չնայած չեմ բացառում այդ տարբերակը (խմբ․՝ քաղաքական կուսակցություն ստեղծելու տարբերակը): Հավանաբար, կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հնարավոր ընտրություններում»,- ասել է Քոչարյանը:

Որպես օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է նախագահության տարիները՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ խորհրդարանում կոալիցիա էր գործում, որի օրոք երկիրը զգալի տնտեսական հաջողությունների հասավ:

Քոչարյանը նաև կոչ է արել իր համակիրներին՝ ներգրավվելու բողոքի ակցիաների գործընթացին:

--00—ԼՄ