Ի հիշատակ Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի՝ մարվել են Էյֆելյան աշտարակի լույսերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Ի հիշատակ Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի՝ Փարիզում ուղիղ կեսգիշերին մարվել են Էյֆելյան աշտարակի լույսերը: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Թվիթերյան իր միկրոբլոգում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այս առիթով գրել է.

«Մենք կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի և հաջակցություն նրանց հարազատների և Ստրասբուրգի բոլոր բնակիչների»: