Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

Քոչարյան

Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի։ Ռուսական ԶԼՄ-ների համար կազմակերպված մամուլի ասուլիսում ասել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է Sputnik  Armenia-ն։ 

Ըստ նրա՝ պատերազմը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ Հայաստանի իշխանությունների ձախողումն էր:

«Այժմ Մինսկի խումբն անհրաժեշտ է: Ռուսաստանը նույնպես դրա կարիքն ունի: Թե ինչ ուղղությամբ կընթանա ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացը, դժվար է ասել: Բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ անարդար խաղաղությունը չի կարող երկար տևել», - նշել է նախկին նախագահը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել Վերսալի անարդար հաշտության պայմանագրի պատճառով:

«Եթե կողմերից մեկը համաձայն չէ պատերազմի արդյունքի հետ, ապա «սպասեք նոր պատերազմի»: Դա տեղի կունենա, երբ լինեն առավել հարմար աշխարհաքաղաքական պայմաններ և դրա համար անհրաժեշտ այլ խթանիչներ: Մենք պետք է գտնենք քաղաքական լուծում: Եվ եթե Ադրբեջանում կարծեն, որ լուծել են Ղարաբաղի խնդիրը, ապա դա կնշանակի հակառակը` չնայած այսօրվա լավագույն դիրքերին», - ասել է Քոչարյանը։ 

  --00—ՄՀ