Մարտի 6-ին տեղումներ չեն լինի, մարտի 5-ին, 7-ին՝ կեսօրից հետո, որոշ շրջաններում ձյուն կգա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ձյուն
Հանրապետության տարածքում՝

Մարտի 4-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի ցերեկը, 5-6-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։

նկար
Երևան քաղաքում՝

Մարտի 4-ի ցերեկը, 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:

նկար

--00—ԼՄ