Աբսուրդ է միտքը, թե Քոչարյանը Մոսկվայի հետ է համաձայնեցնում իր քայլերը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բարեկամ քաղաքական գործիչ է անվանել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Պեսկովն աբսուրդային է համարել միտքը, թե Քոչարյանը Մոսկվայի հետ է համաձայնեցնում իր գործողությունները, մասնավորապես` Հայաստանի քաղաքական կյանքում մասնակցելու իր ցանկության հետ կապված քայլերը:

«Հայաստանի քաղաքական գործընթացների մասնակիցները կարիք չունեն իրենց գործողությունները համաձայնեցնելու ՌԴ նախագահի հետ: Սա հարցի բացարձակ աբսուրդ ձևակերպում է: Ինքը` Ռոբերտ Սեդրակովիչն, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամ է: Նա Հայաստանի շահի, ՌԴ հետ փոխհամագործակցությունը հետագայում ևս զարգացնելու և խորացնելու համոզված ջատագովն է: Նա մարդ է, ով քիչ ջանքեր չի ներդրել իր երկրի զարգացման համար, մենք գոհունակությամբ փաստում ենք, որ Հայաստանի քաղաքական գործիչների մեծամասնությունը մեր երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցն են: Դա մեզ համար կարևոր է»,- ասել է նա:

--00--ԱԹ