Աղքատության ի՞նչ մակարդակ է եղել ՀՀ-ում 4 ղեկավարների օրոք․ տնտեսագետը համադրել է թվերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

նկար

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում աղքատության մակարդակը 53,5 տոկոսից նվազել է՝ հասնելով 27,6 տոկոսի, Սերժ Սարգսյանի օրոք 34,1 տոկոսից հասել է 23,5 տոկոս, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք, 2019 թվականի նոր մեթոդաբանության համաձայն, աղքատության մակարդակն աճել է՝ հասնելով 26,4 տոկոսի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Աղքատության մակարդակը ՀՀ 4 ղեկավարների օրոք

Վերջին 30 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի կողմից մշակված աղքատության գնահատման մեթոդաբանությունը փոխվել է 4 անգամ, ինչը դժվարեցնում է իրականացնել աղքատության մակարդակի համեմատություն Հայաստանի Հանրապետության 4 ղեկավարների օրոք։

Այնուամենայնիվ, 2009 թվականի մեթոդաբանությունը թույլ է տալիս վերլուծել վերջին շրջանի ղեկավարների օրոք աղքատության մակարդակի դինամիկան։ Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում աղքատության մակարդակը 53,5 տոկոսից նվազել է՝ հասնելով 27,6 տոկոսի, Սերժ Սարգսյանի օրոք 34,1 տոկոսից հասել է 23,5 տոկոս, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք, 2019 թվականի նոր մեթոդաբանության համաձայն, աղքատության մակարդակն աճել է՝ հասնելով 26,4 տոկոսի»,-գրել է Պարսյանը։

նկար

--00—ԼՄ